Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմությունն ԱՄՆ-ում հանրապետականների պարտության պատճառ է համարում Իրանի պատերազմի հետևանքները

Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմությունն ԱՄՆ-ում հանրապետականների պարտության պատճառ է համարում Իրանի պատերազմի հետևանքները

Դոնալդ Թրամփ23:54 | նոյեմբերի 4, 2026Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմությունն ԱՄՆ-ում հանրապետականների պարտության պատճառ է համարում Իրանի պատերազմի հետևանքները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայի ծայրահեղ աջ ընդդիմությունն ԱՄՆ-ում հանրապետականների պարտության պատճառ է համարում Իրանի պատերազմի հետևանքները<!—>

]—>

Գերմանական ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտության մասշտաբները կապել է նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության և Իրանի դեմ պատերազմի հետ, հայտնում է dpa-ն։

Նրա կարծիքով՝ միջամտողական քաղաքականություն չվարելու նախընտրական խոստումից հրաժարվելը հանրապետականների համար հանգեցրել է քաղաքական լուրջ կորուստների։

Վայդելը նշել է, որ միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցության պարտությունը սովորական երևույթ է ամերիկյան քաղաքականության մեջ։ Սակայն այս պարտության մասշտաբները նա ուշագրավ է անվանել։

«Դա կարելի է բացատրել առաջին հերթին Իրանի հետ պատերազմի կործանարար հետևանքներով»,- հայտարարել է AfD համանախագահը։

Նա նշել է, որ Թրամփն ընտրողներին խոստացել էր միջամտողական արտաքին քաղաքականություն չվարել, սակայն չի կատարել այդ խոստումը։ «Այժմ այդ չկատարված խոստումը շրջվել է հանրապետականների դեմ»,- ասել է Վայդելը։

Նա հայտարարել է նաև, որ Գերմանիան և Եվրոպան շահագրգռված են ինչպես Իրանի դեմ պատերազմի, այնպես էլ Ուկրաինայում պատերազմի հնարավորինս շուտ ավարտով։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության մյուս համանախագահ Տինո Խրուպալան dpa գործակալությանը հայտնել է, որ 2024 թվականի ընտրություններում ամերիկացիները կրկին աջակցել են Թրամփին՝ ակնկալելով խաղաղ քաղաքականություն և սոցիալական պաշտպանվածություն։

«Սակայն պատերազմները հանգեցնում են կյանքի թանկացման և բոլոր կողմերից մարդկային զոհերի։ Միջանկյալ ընտրություններում ԱՄՆ քաղաքացիները պահանջել են խաղաղ քաղաքականություն, որպեսզի կյանքն անվտանգ և ֆինանսապես մատչելի դառնա»,- ասել է նա։

Միաժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության արտաքին քաղաքական թևում կարծում են, որ հանրապետականների պարտությունը Գերմանիայի վրա էական ազդեցություն չի ունենա։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Մարկուս Ֆրոնմայերը նշել է, որ AfD-ին և հանրապետականներին միավորում է պետությունների ինքնիշխանությունն ամրապնդելու, ազգային ու մշակութային ինքնությունը պահպանելու և ձախ ուժերի ազդեցությանը հակազդելու ձգտումը։

Կոնգրեսում մեծամասնության կորուստը հանրապետականների կողմից նա անհաջողություն է անվանել AfD քաղաքական գործընկերների համար, սակայն ընդգծել է, որ Գերմանիայի համար հետևանքները սահմանափակ կլինեն։ Ըստ նրա՝ Թրամփը, որպես նախագահ, շարունակում է որոշել ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Դոնալդ Թրամփ

Թեմա

ԸնտրություններՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am