Գերմանիան մինչև 2027 թվականի մարտի վերջը կորոշի գործընկերների հետ նոր կործանիչի մշակմանը մասնակցելու հարցը

Գերմանիան մինչև 2027 թվականի մարտի վերջը կորոշի գործընկերների հետ նոր կործանիչի մշակմանը մասնակցելու հարցը

Ավիացիա17:09 | նոյեմբերի 7, 2026Գերմանիան մինչև 2027 թվականի մարտի վերջը կորոշի գործընկերների հետ նոր կործանիչի մշակմանը մասնակցելու հարցը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիան մինչև 2027 թվականի մարտի վերջը կորոշի գործընկերների հետ նոր կործանիչի մշակմանը մասնակցելու հարցը<!—>

]—>

Ֆրանս-գերմանական համատեղ FCAS նախագծի ձախողումից հետո Գերմանիան ակնկալում է մինչև 2027 թվականի մարտի վերջը սկզբունքային որոշում կայացնել օդային մարտական նոր համակարգի մշակման վերաբերյալ։ Այս մասին Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

Նախարարի խոսքով՝ ինքը շահագրգռված է, որ գերմանական ավիատիեզերական արդյունաբերությունը մասնակցի նոր կործանիչի ստեղծմանը։ Ընդ որում, Գերմանիան չի կարողանա նման նախագիծն ինքնուրույն կյանքի կոչել և մտադիր է ուսումնասիրել միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները։

«Սեղանին երկու տարբերակ կա։ Առաջինը Global Combat Air Programme (GCAP) ծրագրին մասնակցելն է, որում ներգրավված են Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում այդ հարցի շուրջ», — ասել է Պիստորիուսը։

Նրա խոսքով՝ դեռ պետք է գնահատել՝ արդյոք Գերմանիայի միանալը GCAP-ին չի՞ հանգեցնի ծրագրի էական ձգձգման։ Նախարարը նշել է, որ նման սցենարը դժվար թե գոհացնի նախագծի բոլոր մասնակիցներին։

Երկրորդ տարբերակը ենթադրում է Airbus ընկերության կողմից սեփական նախագծի մշակում՝ եվրոպական այլ գործընկերների հետ համատեղ։ Այս նախաձեռնության իրագործման մոտավոր ժամկետը 2040-ական թվականների սկիզբն է։

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին առաջարկել էր GCAP-ի շրջանակում համատեղ նոր կործանիչ մշակել։

Ֆրանս-գերմանական FCAS նախագիծը, որը նախատեսում էր հեռանկարային մարտական ավիացիոն համակարգի ստեղծում, բազմամյա բանակցություններից հետո փաստացի դադարեցրեց իր գոյությունը, քանի որ կողմերին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաՌազմարդյունաբերություն

Տեղադրություն

Գերմանիա

Աղբյուրը՝ NEWS.am