Գերագույն առաջնորդը կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել բանակցությունների համար. Իրանի նախագահ

Իրան20:01 | նոյեմբերի 2, 2026Գերագույն առաջնորդը կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել բանակցությունների համար. Իրանի նախագահ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ թշնամիներին չի հաջողվի պատերազմի սպառնալիքով ստիպել երկրին կապիտուլյացիայի ենթարկվել, հաղորդում է Mehr-ը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ մարտահրավերներն ու ճգնաժամերը, որոնք ներկայում Իրանին պարտադրում են նրա թշնամիները, պետք է հաղթահարվեն ժողովրդի աջակցությամբ։
«Մենք ձգտում ենք հարցերը լուծել երկխոսության միջոցով։ Այդ առնչությամբ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կառավարությանը որոշակի լիազորություններ է տվել»։
«Մեր թշնամիները չեն կարողանա պատերազմով ստիպել Իրանին կապիտուլյացիայի ենթարկվել։ Մենք վճռականորեն դիմակայում ենք նրանց ստերին ու չափազանցված պահանջներին»,- նշել է նա։
Հասանելի է
Տեղադրություն
Անձ
Մասուդ ՓեզեշքիանՄոջթաբա Խամենեի
Թեմա
ԲանակցություններՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
