Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը մահացել է

Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը մահացել է

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում Գայի պողոտա – Բաղյան փողոցի խաչմերուկում բախվել են «Kia»-ն (Վիշկա) և «Hongqi»-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Kia»-ն կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում և տեղում մահացել է։ Նրա մարմինը դուրս բերելու համար ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով ճանապարհին տեղադրված ցուցանակը կոտրվել և ընկել է կայանված մեկ այլ «Kia»-ի վրա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուր՝ 24News.am