Ֆրանսիայում երեք միջուկային ռեակտորներ դադարեցրել են աշխատանքը մեդուզաների պատճառով

Հյուսիսային ծովում մեդուզաների թվի աճը հանգեցրել է Գրավլինի EDF ընկերության ատոմակայաններում պոմպակայանների խցանման, ինչի հետևանքով երեք ռեակտորներ ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է BFMTV-ն՝ նշելով, որ ևս մեկ ռեակտոր անվտանգության նկատառումներից ելնելով աշխատում է կես հզորությամբ։
Ռեակտորներից մյուսն էլ չի գործում պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով։ Կայանի վեց ռեակտորներից միայն մեկն է ամբողջությամբ շահագործվում:
Աղբյուր՝ 24News.am
