Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ

Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ

Ֆրանսիա10:01 | նոյեմբերի 1, 2026Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ<!—>

]—>

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հոկտեմբերի 31-ին համազգային բողոքի ակցիաների ընթացքում իրավապահների վրա Մոլոտովի կոկտեյլով հարձակումը որակել է որպես սպանության փորձ, հաղորդում է Le Monde-ը։

Փարիզում հրկիզող խառնուրդը դիպել է շարժական ժանդարմերիայի ծառայողներից մեկին, ինչի հետևանքով նրա համազգեստը բռնկվել է։ Ֆրանսիայի իշխանությունների տվյալներով, նման հարձակումների հետևանքով տուժել է երեք իրավապահ։

Ազգային ժանդարմերիան X սոցիալական ցանցում հրապարակել է միջադեպի կադրերը, որոնցում երևում է, թե ինչպես է կրակը պատում ուժայինի ոտքերը։ Նունյեսը հայտարարել է, որ իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն՝ հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Բախումները տեղի են ունեցել Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում՝ կյանքի թանկացման և պետական ծառայությունների վիճակի վատթարացման դեմ ցույցերի հերթական օրվա ավարտին։

Մայրաքաղաքում իրավիճակը սրվել է Պորտ դը Շարանտոնի մոտ, երբ անկարգությունների մասնակիցների խմբերը սկսել են ուժայինների ուղղությամբ տարբեր առարկաներ, այդ թվում՝ հրկիզող խառնուրդներ նետել։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ ամբոխը ցրելու համար։

Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով, ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ։ Իշխանությունները ներգրավել են 70 հազար ոստիկանի և ժանդարմի։ Երթերի հիմնական մասն անցել է խաղաղ, սակայն երեկոյան մի քանի քաղաքներում բախումներ են տեղի ունեցել։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ՖրանսիաՓարիզ

Թեմա

ՊատահարներԲողոքներ

Աղբյուրը՝ NEWS.am