Ֆրանսիայի իշխանությունները բողոքի ցույցերից հետո 1 մլրդ եվրո կհատկացնեն կրթության ոլորտին․ Լըկորնյու

Կրթություն16:52 | հոկտեմբերի 29, 2026Ֆրանսիայի իշխանությունները բողոքի ցույցերից հետո 1 մլրդ եվրո կհատկացնեն կրթության ոլորտին․ Լըկորնյու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ի պատասխան ուսման անբավարար պայմանների դեմ երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի՝ Ֆրանսիայի կառավարությունն ամբողջ երկրում կրթության ոլորտում նոր միջոցառումներ է սահմանել։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն։
Նրա խոսքով՝ կառավարությունը 1 միլիարդ եվրո է հատկացնում համալսարանական շենքերի նորոգման համար, իսկ շրջաններին դպրոցների վերանորոգման նպատակով կտրամադրվի 4 միլիարդ եվրոյի արտոնյալ վարկ: Բացի այդ, 2027 թվականից սկսած՝ իշխանությունները պարտավորվում են ուսանողական կրթաթոշակները համապատասխանեցնել գնաճին:
Իշխանությունները խոստանում են նաև 2027 և 2028 թվականներին բարձրագույն կրթության համակարգում ավելացնել 15 հազար տեղ, ստեղծել դասախոսների 500, ինչպես նաև հոգեբանների, բուժքույրերի ու սոցիալական աշխատողների 500 հավելյալ հաստիք: Ծրագրվում է սահմանափակել նաև դասարաններում աշակերտների թիվը և սահմանել երաշխավորված մեկժամյա ճաշի ընդմիջում:
Լըկորնյուն նշել է, որ կրթական ոլորտի այս բարեփոխումները մշակելիս կառավարությունը հաշվի է առել 3 հազար լիցեյներից ստացված դիմումները:
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԿրթությունՔաղաքականությունԲողոքներ
Տեղադրություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
