Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան

Ավիավթար01:08 | նոյեմբերի 2, 2026Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան<!—>

]—>

Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի բնակելի թաղամասում կործանվել է մասնավոր Learjet 60 բիզնես ինքնաթիռը, որում ինը մարդ է եղել։ Ինքնաթիռն ընկել է Գրինեյքերս քաղաքի տարածքում կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Associated Press-ը։

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) տվյալներով, ինքնաթիռը մեկնել էր Տեխասի Օսթին-Բերգսթրոմ միջազգային օդանավակայանից և ուղևորվում էր Բահամյան կղզիներ։ Ընկնելուց հետո օդանավը բռնկվել է, իսկ դեպքի վայրում խառնարան է առաջացել։ Ականատեսները տեսագրել են թանձր սև ծուխն ու այրվող բեկորները։

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ավիավթարի հանգամանքները պարզվում են։ Հրապարակման պահին գործակալությունը հաստատված տեղեկություններ չուներ ողջ մնացածների և գետնի վրա տուժածների մասին։

FAA-ն և ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում են պատահարը։ Գերատեսչությունները դեռ չեն պարզել կործանման պատճառը։

BNO News գործակալության տվյալներով, օդանավում գտնվող բոլոր 9 մարդիկ զոհվել են։

<!—>

Հասանելի է

[—>русский

Իրադարձություն

Ավիավթար

Թեմա

Ինքնաթիռի վթարՊատահարներ

Տեղադրություն

ՖլորիդաԱՄՆ

Աղբյուրը՝ NEWS.am