Արհեստական բանականության շնորհիվ մարդիկ կարող են ապրել մինչև 1400 տարի. Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսոր

Արհեստական բանականություն07:11 | նոյեմբերի 24, 2026Արհեստական բանականության շնորհիվ մարդիկ կարող են ապրել մինչև 1400 տարի. Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսոր
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նիք Բոստրոմը պնդում է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել 1200-ից մինչև 1400 տարի։ Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսորը կարծում է, որ անվտանգ արհեստական բանականությունն ի վիճակի է բեկումնային առաջընթացի հանգեցնել կենսաբժշկության ոլորտում։ Հետազոտողի կարծիքով՝ ԱԲ-ն ի վիճակի է կանգնեցնել ծերացումը և մարդու օրգանիզմի՝ երիտասարդությանը բնորոշ ֆիզիկական վիճակը պահպանել ամբողջ կյանքի ընթացքում, գրում է Business Insider-ը։
Շատերը, հավանաբար, երազում են հավերժական կյանքի կամ առնվազն հարյուր, գուցեև մի քանի հարյուր տարի ապրելու մասին։ Նիք Բոստրոմը կարծում է, որ արհեստական բանականությունը կարող է օգնել դրանում։ Բոստրոմը զբաղվում է մարդու կատարելագործման հարցերով և նորագույն տեխնոլոգիաներով։
Օքսֆորդի համալսարանի նախկին պրոֆեսորը հայտարարել է, որ մի օր մարդիկ կկարողանան ապրել ավելի քան 1000 տարի, քանի որ արհեստական բանականությունը հնարավորություն կտա բեկումնային առաջընթաց գրանցել կենսաբժշկության և ծերացման գործընթացների ուսումնասիրության ոլորտներում՝ արմատապես երկարացնելով մարդու կյանքը, գրում է «Фокус»-ը։ Գիտնականի գնահատմամբ՝ չծերացող մարդիկ կարող էին ապրել 1200-1400 տարի։ Ընդ որում, Բոստրոմը պնդում է, որ դա մարդու օրգանիզմի հնարավորությունների ստորին շեմն է։
Բոստրոմի հայտարարությունները հնչել են ԱԲ-ի անվտանգության շուրջ ծավալվող քննարկումների հետնապատկերին։ Շատ հետազոտողներ կոչ են անում դանդաղեցնել դրա մշակումը՝ արհեստական բանականության նպատակների համաձայնեցման խնդիրները լուծելու և ԱԲ-ի վերահսկման հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար, որոնք կերաշխավորեն, որ բարձր մտավոր կարողություններով արհեստական բանականությունը կգործի ի շահ մարդկության։
Ըստ Բոստրոմի՝ այժմ մշակողները ստիպված են ընտրություն կատարել ԱԲ-ի մշակման արագության և դրա անվտանգության ապահովման միջև։ Սակայն եթե ավելի շատ ժամանակ հատկացվի ԱԲ-ի դարաշրջանին անցմանը, հնարավոր է՝ հաջողվի այն ավելի անվտանգ դարձնել։
Միաժամանակ Բոստրոմը հայտարարել է, որ կարևոր է հավասարակշռություն գտնել ԱԲ-ի արագացված զարգացման և դրա անվտանգության ապահովման միջև։ Նա կարծում է, որ հետազոտություններին հատկացվող լրացուցիչ տարիները կօգնեն նվազեցնել արհեստական բանականությանն առնչվող ռիսկերը, և նշել է, որ այս ոլորտում հապաղումը մարդկությանն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է արժենում։
Հասանելի է
Թեմա
