Financial Times-ը գրում է, որ Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում հարվածել Իրանին

Բենիամին Նեթանյահու08:48 | նոյեմբերի 10, 2026Financial Times-ը գրում է, որ Նեթանյահուն ամեն օր Թրամփին կոչ է անում հարվածել Իրանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամեն օր զանգահարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, հայտնում է Financial Times-ը։
«Նեթանյահուն ամեն օր զանգահարում է նրան (որպեսզի կոչ անի վերսկսել պատերազմը)։ Սպիտակ տանը և դրանից դուրս նրանք, ովքեր պատերազմ չեն ցանկանում, փորձում են պայքարել դրա դեմ», — տեղեկացված աղբյուրի խոսքերն է մեջբերում Financial Times-ը։
Նրա խոսքով՝ «տարածաշրջանի առաջնորդները նրան (Թրամփին) խորհուրդ են տալիս չսրել իրավիճակը»։
Financial Times-ը գրում է, որ արաբ և մուսուլման առաջնորդներին անհանգստացնում են մարտական գործողությունները վերսկսելու՝ Թրամփին ուղղված Նեթանյահուի շարունակական կոչերը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին համատեղ գործողություն սկսեցին Իրանի դեմ՝ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային հարցերի շուրջ եռակողմ բանակցությունների անարդյունք ավարտից հետո։
<!—>
Հասանելի է
[—>русский
Անձ
Բենիամին ՆեթանյահուԴոնալդ Թրամփ
Պատմություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
