ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի և նրա ենթադրյալ սիրուհու շուրջ սկանդալին

ՖԻՖԱ-ն արձագանքել է Ինֆանտինոյի և նրա ենթադրյալ սիրուհու շուրջ սկանդալին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնական հայտարարություն է տարածել կազմակերպության նախագահի հասցեին հնչած այն մեղադրանքների ֆոնին, ըստ որոնց՝ նա Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատելու տարիներին ապահովել է փոխհատուցման վճարում իր նախկին սիրուհուն:

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատելու տարիներին պաշտոնի բարձրացում է ապահովել իր սիրուհու համար և հասել նրան արձակման նպաստի վճարմանը:

Հիշեցնենք, որ Ինֆանտինոն ՈւԵՖԱ-ում աշխատել է 2000 թվականի օգոստոսից: Կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը նա զբաղեցրել է 2009-ից մինչև 2016 թվականը։ 2016 թվականի փետրվարին նա ընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ:

Աղբյուր՝ 24News.am