Եվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարում

Պաշտպանություն22:49 | հոկտեմբերի 31, 2026Եվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը հայտարարել է, որ Ռուսաստանի և դաշինքի երկրների միջև ռազմական հակամարտությունն անխուսափելի չէ, սակայն ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի դրան, հաղորդել է Daily Baltic-ը։
«Ես հակամարտությունն անխուսափելի չեմ համարում։ Մենք պարզապես պետք է համոզված լինենք, որ պատրաստ ենք դրան», — ասել է նա։
Գրինկևիչի խոսքով՝ դաշինքի դիմակայունության և պաշտպանունակության ամրապնդումն անհրաժեշտ է հնարավոր բախումը կանխելու համար։ Նա նման մոտեցումն անվանել է «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքի մարմնավորում․ նրա կարծիքով՝ հակամարտությանը պատրաստ լինելը կարող է օգնել թույլ չտալ այն։
Գեներալը նաև նշել է, որ ՆԱՏՕ արևելյան թևի երկրները, այդ թվում՝ Լատվիան, դիմակայունության ամրապնդման փորձ են կուտակել, որից կարող են օգտվել մյուս դաշնակիցները։ Նա դրական է գնահատել Լատվիայի ջանքերը պաշտպանական ծախսերն ավելացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ Գրինկևիչը նաև ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ն պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է հարձակման դեպքում պաշտպանել դաշնակիցներին։
Հասանելի է
Թեմա
ՊաշտպանությունՔաղաքականություն
Տեղադրություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
