Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին կոչ է արել ՀՕՊ համակարգերի հրթիռներ մատակարարել Կիևին

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներին, որոնք դեռևս ունեն հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, կոչ է անում դրանք մատակարարել Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողները խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ գործընկերները Կիևին ՀՕՊ-ի բավարար միջոցներ չեն մատակարարում։

Իր հերթին, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին նույն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ռազմական ֆինանսավորում է տրամադրում Կիևին «առավելագույնս  արագ», բայց առայժմ այդ բոլոր միջոցները ծախսվում են միայն հարձակողական սպառազինության վրա՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար։

Զելենսկին օգոստոսի 5-ին հայտարարել է, որ գործընկերների կողմից մատակարարվող ՀՕՊ համակարգերի հրթիռների թիվը 2025 թվականի համեմատ նվազել է երեք անգամ։

Աղբյուր՝ Hayastan.news