Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է կազմել, ուրեմն Սահմանադրության հանրաքվե լինելու է. Վահագն Ալեքսանյան

Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է կազմել, ուրեմն Սահմանադրության հանրաքվե լինելու է. Վահագն Ալեքսանյան

Հայաստան16:34 | նոյեմբերի 11, 2026Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է կազմել, ուրեմն Սահմանադրության հանրաքվե լինելու է. Վահագն Ալեքսանյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եթե ընդդիմությունը «ոչ»-ի շտաբ է կազմել, ուրեմն Սահմանադրության հանրաքվե լինելու է. Վահագն Ալեքսանյան<!—>

]—>

Եթե ընդդիմադիրները «ոչ»–ի շտաբ են ձևավորում, դա նշանակում է, որ հանրաքվեն լինելու է, որովհետև «ոչ»–ի շտաբ լինում է, երբ հանրաքվե է լինում, հակառակ պարագայում իմաստ չունի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ դեմ են նոր սահմանադրությանը, իրազեկման ակցիաներ են իրականացնում, կարելի է ասել՝ «ոչ»–ի շտաբներ են ձևավորում։

«Պարբերաբար ասում էին, որ հանրաքվեին կողմ չեն քվեարկելու, ռադիկալ էին տրամադրված, բայց այսօր Եղեգնաձորում տեսանք, թե ինչ գեղեցիկ կերպով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը քվեարկեց Երևանում մեր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի օգտին»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ ընդդիմադիրների՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը իրականում ընդդիմադիր է, Ալեքսանյանն ասաց. «Չի կարող նման բան լինել, որովհետեւ առնվազն Եղեգնաձորի համայնքապետը, ես ձեզ ամենայն անկեղծությամբ եմ ասում, դժվար թե այս աշխարհում դուք գտնեք ավելի պրոիշխանական մարդ, քան Դավիթ Հարությունյանն է։ Մեր գործընկերներն ասում են, թե ինչ պատկառանքով է պարոն Հարությունյանը վերաբերվում ՔՊ–ին, վարչապետին։

Եթե ինձ հարցնեին՝ Հանրապետությունում թոփ երեք պրոիշխանական համայնքապետների անուն տվեք, ամենայն հավանականությամբ պարոն Դավիթ Հարությունյանը այդտեղ կլիներ։

Ու երբ ընդդիմությունը քվեարկում է երեք ամենապրոիշխանական համայնքապետերից մեկի օգտին, դա ինձ տալիս է վստահություն կարծելու, որ նույն հեշտությամբ ու թեթևությամբ էլ առաջիկայում կքվեարկեն սահմանադրությունը հանրաքվեի դնելու նախագծի օգտին։

Ես չեմ կարծում, որ խորհրդարանական ընդդիմությունը կամ այս նոր ձևավորված Սերժի ճակատը, որպես այդպիսին, կարող է իրեն թույլ տալ խոչընդոտ հանդիսանալ ժողովրդի իրավունքի իրացման մեջ։ Նոր սահմանադրություն ընդունելը, կամ այդ սահմանադրությունը մերժելը, դա ժողովրդի, նույն ինքը սահմանադրի բացառիկ իրավունքն է, բացի ժողովրդից ոչ մեկ նման իրավունք չունի, ու ցանկացած մեկը, ով կկանգնի ժողովրդի ու ժողովրդի իրավունքի իրացման դեմ, ես չեմ նախանձում այդ մեկին»։

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՔաղաքականությունՀանրաքվե

Աղբյուրը՝ NEWS.am