«Ես հեղափոխության կողմնակից չեմ». Լուկաշենկոն խոսել է 1917 թվականի իրադարձությունների մասին

Ալեքսանդր Լուկաշենկո16:38 | նոյեմբերի 7, 2026«Ես հեղափոխության կողմնակից չեմ». Լուկաշենկոն խոսել է 1917 թվականի իրադարձությունների մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի աջակցում հեղափոխություններին և չի ցանկանում երկրում նման իրադարձությունների կրկնություն։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։
«Հեղափոխությունների սահմանաչափը վաղուց սպառվել է։ Ես հեղափոխության կողմնակից չեմ և, որպես պատմաբան, չեմ ուզում, որ դա կրկնվի մեզ մոտ», — ասել է Լուկաշենկոն Մոգիլյովի մարզի Գովյադի ագրոքաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ Բելառուսում նոյեմբերի 7-ը շարունակում են նշել որպես Հոկտեմբերյան հեղափոխության օր, քանի որ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների համար այդ ամսաթիվը մեծ նշանակություն ունի։
«Բայց մեզ այլևս հեղափոխություններ պետք չեն», — ընդգծել է Լուկաշենկոն։
Միաժամանակ նա անդրադարձել է նաև հեղափոխական իրադարձությունների դրական հետևանքներին՝ նշելով, որ դրանք բելառուսական հողերին անկախություն ձեռք բերելու հնարավորություն են տվել։ Նրա խոսքով՝ այդ անկախության ակունքները վերաբերում են հենց այդ ժամանակաշրջանին։
Հասանելի է
Անձ
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
