Ես ամուսնալուծվել եմ մոլորակի ամենագեղեցիկ կնոջից․ ինչպես է Գվարդիոլան մոտիվացրել իր ֆուտբոլիստներին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝ անգլիական ակումբում անցկացրած վերջին երկու մրցաշրջանների մասին պատմող նոր՝ «Գեղեցիկ մոլուցք» վավերագրական ֆիլմում ուշագրավ և անչափ անկեղծ դրվագ է ցուցադրվել թիմի հանդերձարանից։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Դրվագը վերաբերում է 2024 թվականի դեկտեմբերին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում Թուրինի «Յուվենտուսի» դեմ կայացած խաղին, որում անգլիական ակումբը զիջել էր 0:2 հաշվով։ Այդ հանդիպման ժամանակ Գվարդիոլան հուզիչ ելույթ է ունեցել՝ ֆուտբոլիստներին խոստովանելով, որ ամուսնալուծվել է և դա կապելով ֆուտբոլային կրքի հետ։
«Տղանե՛ր, ուզում եմ մի բանում խոստովանել ձեզ։ Ես, գրողը տանի, ամուսնալուծվել եմ մոլորակի ամենագեղեցիկ կնոջից։ Նա իմ կինն է, իմ նախկին կինը։ Ես նրան անհավանական շատ եմ սիրում, բայց մենք կորցրինք կիրքը։
Իսկ ինչպե՞ս եք դուք ֆուտբոլ խաղում։ Ուղղակի խաղո՞ւմ եք, թե՞ ձեր ներսում ինչ-որ բան կա։ Ի՞նչ է կիրքը։ Կյանքում, ինչ էլ որ անեք, արեք դա կրքով։ Ինձ պետք չեն պարզապես լավ ֆուտբոլիստներ, ինձ պետք են կրքոտ ֆուտբոլիստներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Աղբյուր՝ 24News.am
