Երկու ՔՊ-ական հարձակվել էին իմ տան վրա, ուզում ինձ առևանգել, խաղալիք ատրճանակով կրակել եմ նրանց վրա

ՔՊ կուսակցության երկու ներկայացուցիչ հայր ու որդի հարձակվել էին իմ տան վրա, հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել, ինձ փորձել առևանգել, պատճառաբանելով, իբր վիրավորել եմ Փաշինյանին։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային գործիչ Նաիրի Հոխիկանը։
«Իմ վրա հարձակվելով փորձում էին ընտրություններից մեկ շաբաթ առաջ ինձ լռեցնել, ես հրապարակում էի արել ապօրինի փակցված պաստառի մասին, որը հեռացվեց։ Երբ նրանք հարձակվեցին ինձ վրա, ես խաղալիք ատրճանակով վախեցրել եմ նրանց, զավեշտալին այն է, որ ատրճանակը տարել են փորձաքննության։ Երկրում անպատժելիության մթնոլորտ է, ովքեր կարծում են, որ ՔՊ-ի աջ ձեռք, ոտք կամ կոշիկ են, չեն պատճվելու, սխալվում են»,- մեկնաբանեց ՀոխիկյաՆը։
Աղբյուր՝ 24News.am
