Երևանում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի․ Ավինյան

Երևանում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի․ Ավինյան

Քաղաքային տրանսպորտ12:11 | նոյեմբերի 17, 2026Երևանում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի․ Ավինյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանում ավտոմեքենաների թիվը պետք է նվազի․ Ավինյան<!—>

]—>

Երևանում երթևեկությունը կարգավորելու համար մեքենաների թիվը պետք է նվազի։ Այս մասին նոյեմբերի 17-ին Երևանի ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ խցանումներ առաջացնում են ոչ թե կառուցվող շենքերը, այլ մեքենաներն ու վարելու մշակույթի հետ կապված խնդիրները։

Քաղաքապետը հայտնել է, որ 2021 թվականին տրվել է բազմաբնակարան շենքերի շինարարության ռեկորդային թվով թույլտվություն՝ 108, և այժմ այդ շենքերը շահագործման են հանձնվում։ Նա վստահեցրել է, որ դրանից հետո այդքան թույլտվություն այլևս չի տրվել՝ պարզաբանելով, որ 2025 թվականին տրվել է նման 37 թույլտվություն։

Ավինյանի խոսքով՝ խցանումների խնդրի լուծումը հանգելու է հանրային տրանսպորտի համար երթևեկության գոտիների առանձնացմանը և առողջության պահպանման նկատառումներով մարդատար ավտոմեքենաների համար հստակ սահմանափակումների ներդրմանը։ «Բացի այդ, պետք է հասնել խցանումների հանգեցնող ճանապարհատրանսպորտային պատահարների բացառմանը», — նշել է նա։

Քաղաքապետի գնահատմամբ՝ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճն ու ֆինանսական միջոցների ներհոսքը մարդկանց համար ավտոմեքենա գնելու հնարավորություններ են ստեղծում։

Ավինյանն անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի քննադատությանը։ «Ինչ վերաբերում է տիկին Հակոբյանի ելույթին, ապա այս թեմաները բարձրացվում են տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանում և սոցիալական ցանցերում։ Այս թեմայի առնչությամբ բոլորի, այդ թվում՝ ինձ մոտ բնական նյարդայնություն է առաջանում։ Շատ կարևոր է խոսել այդ բնական նյարդայնության մասին և արձանագրել խնդիրը», — ընդգծել է նա։

Միաժամանակ քաղաքապետը վստահեցրել է, որ երբ բանը հասնի լուծմանը, տրամադրությունները կտրուկ կփոխվեն։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Քաղաքային տրանսպորտԽցանումներ

Անձ

Տիգրան Ավինյան

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am