Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

Հրդեհ18:58 | նոյեմբերի 17, 2026Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ<!—>

]—>

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։ Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը:

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՀրդեհՊատահարներ

Տեղադրություն

ՌեստորանԵրևան

Աղբյուրը՝ NEWS.am