Երևանի Կապույտ մզկիթը եղել և կմնա հայ-իրանական. Հայաստանում Իրանի դեսպան

Հայ-իրանական հարաբերություններ18:37 | հոկտեմբերի 30, 2026Երևանի Կապույտ մզկիթը եղել և կմնա հայ-իրանական. Հայաստանում Իրանի դեսպան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Երևանի Կապույտ մզկիթը եղել և կմնա հայ-իրանական։ Այդ մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա պարզաբանել է, որ Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական մշակութային ժառանգության նմուշներից մեկն է։
«Իրանական ճարտարապետական ոճը հստակ երևում է մզկիթի յուրաքանչյուր սանտիմետրում։ Հստակ երևում է, որ մզկիթն իրանական է։
Գեղեցիկ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը լավագույնս ցույց է տալիս իսլամական և հայկական քրիստոնեական մշակույթների համատեղ գոյությունը մեկ տարածքում։
Մզկիթը կառուցվել է Հուսեյն Ալի խանի օրոք, որը նշանակալի դեր է խաղացել հայ-իրանական մշակութային համագործակցության զարգացման գործում»,- նշել է դիվանագետը։
Հասանելի է
Պատմություն
Հայ-իրանական հարաբերություններ
Թեմա
Մշակութային ժառանգությունՄշակույթ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
