Երեք հոգով Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ (վիդեո)

Երեք հոգով Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ (վիդեո)

Արթիկ14:29 | նոյեմբերի 25, 2026Երեք հոգով Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Երեք հոգով Արթիկում բնակարանից գողացել են արծաթ, ոսկի և 6 մլն դրամ (վիդեո)<!—>

]—>

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը ստացվել էր հոկտեմբերի 15-ին։ Ահազանգով Արթիկ քաղաք մեկնած Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել էր, որ բացել են բնակարանի դուռն ու գողացել մեծ քանակի արծաթ ու ոսկեղեն և մոտ վեց միլիոն դրամ։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում Շիրակի քրեական ոստիկանների ձեռնարկած հետևողական միջոցառումների արդյունքում ստացվեց տեղեկություն, որ գողությունը կատարել են Վանաձորի բնակիչ 54-ամյա, Արարատ քաղաքի բնակիչ 45-ամյա և Երևանի բնակիչ 49-ամյա տղամարդիկ։

Տեղեկությունն իրացվեց նոյեմբերի 6-ին։ Առավոտյան իր բնակության վայրում ձերբակալվեց և Շիրակի մարզային վարչություն տեղափոխվեց Երևանի 49-ամյա բնակիչը։ Նա խոստովանեց մեղքը և ներկայացվեց նախաքննական մարմին։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը։

Նրա հանցակիցների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Ձեռնարկվում են միջոցներ տղամարդկանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։


Տեղադրություն

Արթիկ

Թեմա

ՀանցագործությունԳողություն

Կազմակերպություն

Քրեական ոստիկանություն