Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Երեկ օգոստոսի 11-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն օրը ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչներ պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Մ.-ն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում, 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրվելով գլխիվայր հայտնվել ձորակում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր՝ 24News.am