Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» առթիվ

Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» առթիվ

Ադրբեջան15:52 | նոյեմբերի 7, 2026Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» առթիվ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ալիևին «հաղթանակի օրվա» առթիվ<!—>

]—>

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության աճի ֆոնին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին՝ այսպես կոչված «հաղթանակի օրվա» առթիվ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Էրդողանը Բաքվի «հաղթանակն» անվանել է «հպարտության աղբյուր ողջ թյուրքական աշխարհի համար»։ Նա նաև պարծեցել է Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայով և հայտարարել, որ Հարավային Կովկասը «երկու երկրների ջանքերի շնորհիվ աստիճանաբար ընկալվում է որպես համագործակցության և զարգացման, այլ ոչ թե հակամարտությունների տարածաշրջան»։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն սերտ համագործակցությունը՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի հիման վրա, այդ թվում՝ միջազգային ասպարեզում։

Հիշեցնենք, որ լարվածության պատճառներից մեկն Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնների սահմանումն էր։ Դրանից հետո սոցիալական ցանցերում սկսեցին տեղեկություններ տարածվել այն դեպքերի մասին, երբ հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չէին տալիս մասնակցել դասերին։

Որոշումը քննադատության արժանացավ Թուրքիայում, որտեղ մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ Բաքվին մեղադրեցին իսլամական արժեքները խախտելու մեջ։ Քննադատողների թվում էր նաև Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը։ Նա հայտարարեց, որ «կրթության իրավունքը չի կարող զոհաբերվել որևէ գաղափարախոսական ճնշման»։

Ադրբեջանի իշխանությունները կոշտ արձագանքեցին քննադատությանը։ Երկրի գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց մի քանի թուրք լրագրողների և հասարակական գործիչների նկատմամբ՝ կրոնական ատելություն հրահրելու կասկածանքով։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

ԱդրբեջանԹուրքիա

Անձ

ԷրդողանԻլհամ Ալիև

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am