Էրդողանը Ստամբուլում փակ բանակցություններ է անցկացրել Հունաստանի նախագահի հետ

Դիվանագիտություն21:07 | նոյեմբերի 28, 2026Էրդողանը Ստամբուլում փակ բանակցություններ է անցկացրել Հունաստանի նախագահի հետ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում բանակցություններ է անցկացրել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Թասուլասի հետ, հայտնել է Anadolu-ն։
Փակ հանդիպումը տեղի է ունեցել Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում և տևել է մոտ 35 րոպե։
Բանակցություններին մասնակցել են նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
Հանդիպման ավարտից հետո Թասուլասը և նրան ուղեկցող պատվիրակությունը հեռացել են նախագահական գրասենյակից։
Հասանելի է
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Տեղադրություն
