Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ

Դիվանագիտություն18:39 | հոկտեմբերի 31, 2026Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ<!—>

]—>

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը Թուրքիայի ղեկավարի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, հաղորդել է Anadolu-ն։

Էրդողանը Զելենսկուն պաշտոնապես դիմավորել է Ստամբուլի Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում։ Ողջույնի արարողությունից հետո առաջնորդները միմյանց են ներկայացրել իրենց պատվիրակությունների անդամներին և սկսել բանակցությունները նախ նեղ կազմով, ապա՝ ընդլայնված ձևաչափով։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

Հաղորդագրության մեջ բանակցությունների մանրամասները և կողմերի քննարկած թեմաները չեն նշվում։

Ավելի վաղ Ստամբուլ այցի մասին հայտնել էր ինքը՝ Զելենսկին՝ նշելով, որ այցի ընթացքում քննարկվելու է անվտանգության հարցը Սև ծովում։

Հասանելի է

русский

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

ԷրդողանՎլադիմիր Զելենսկի

Տեղադրություն

Ստամբուլ

Աղբյուրը՝ NEWS.am