Էրդողանն ու Ալիևը հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» մասին

Ադրբեջան16:31 | նոյեմբերի 8, 2026Էրդողանն ու Ալիևը հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են Թուրքիայի և Ադրբեջանի «անսասան դաշինքի» և «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին աջակցելու» մասին, հաղորդում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարայի և Բաքվի հարաբերությունները «անցել են բազմաթիվ պատմական փորձությունների միջով և հասել ներկայիս բարձր մակարդակին»։
«Սրտերի միասնությունը, որը մենք նկարագրում ենք «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով, անշեջ ջահ է, որը լուսավորում է մեր ապագան և ուժ է քաղում մեր ընդհանուր անցյալից», — հայտարարել է Էրդողանը։
Նրա կարծիքով, Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան «նոր դարաշրջան է բացել Հարավային Կովկասում»։
Էրդողանը նաև հիշեցրել է 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագրի մասին, որով ամրագրվել են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Նա հայտարարել է, որ «նրանք, ովքեր ձգտում են թուլացնել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական կապերը, չեն կարողանա հասնել իրենց նպատակներին ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում»։
Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել «Ղարաբաղի վերականգնման և տարածաշրջանին նախկին աշխուժությունը վերադարձնելու» ուղղությամբ Բաքվի ջանքերը։ Անկարան, ընդգծել է նա, «աջակցում է ինչպես սեփական իրավունքների համար Ադրբեջանի պայքարին, այնպես էլ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված նրա անկեղծ ջանքերին»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան աջակցել է իր երկրին Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի ողջ ընթացքում։
«44 օր շարունակ դուք և եղբայրական թուրք ժողովուրդը մեր կողքին էիք։ Դա երբեք չի մոռացվի», — ասել է Ալիևը՝ դիմելով Էրդողանին։
«Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը հավերժ է և անսասան», — ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։
Ըստ նրա, երկու երկրների «եղբայրությունն» անհնար է քանդել, իսկ «նրանց միջև կանգնելու՝ երրորդ ուժերի փորձերը դատապարտված են ձախողման»։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
