Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման

Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման

Ադրբեջան15:47 | նոյեմբերի 9, 2026Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Էրդողան. Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման<!—>

]—>

Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միասնությունն ակնհայտ անհանգստություն է առաջացնում որոշակի շրջանակներում։

«Բավական է հայացք նետել պատմությանը՝ հասկանալու համար, թե ինչի են ընդունակ Թուրքիան, Ադրբեջանը և մյուս թյուրքական պետությունները, երբ գործում են համատեղ։ Մենք տարբեր պետություններ ենք՝ տարբեր ինստիտուցիոնալ կառուցվածքներով։ Սակայն մեզ ամուր կապում են եղբայրական կապերը։ Հենց այդ կապն է մեզ ուժ տալիս։ Մեր եղբայրությունը մեր ընդհանուր անցյալի, մշակութային ժառանգության և այն մեծ հարստության ամենահուսալի երաշխիքներից մեկն է, որը մենք փոխանցելու ենք ապագա սերունդներին», — ընդգծել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է երկու երկրների ճակատագրերի անքակտելի միասնությունը, համերաշխությունն ու եղբայրական կապերը. «Թուրքիան և Ադրբեջանն այսուհետ ևս ուս ուսի տված միասին առաջ են գնալու տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ճանապարհով»։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԱդրբեջանԹուրքիա

Անձ

Էրդողան

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am