ԵՄ-ն բյուջեի շուրջ համաձայնությունից «լուսային տարիներով հեռու է». Իտալիայի վարչապետ

Տնտեսություն18:07 | նոյեմբերի 26, 2026ԵՄ-ն բյուջեի շուրջ համաձայնությունից «լուսային տարիներով հեռու է». Իտալիայի վարչապետ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Եվրամիության առաջնորդները դեռ հեռու են միության՝ 2028–2034 թվականների գրեթե 1,6 տրիլիոն եվրո ծավալով երկարաժամկետ բյուջեի շուրջ համաձայնության հասնելուց։ Դրա մասին Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովից առաջ հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, հաղորդում է Reuters-ը։
«Մենք լուծումից լուսային տարիներով հեռու ենք»,- լրագրողներին ասել է Մելոնին։
Նա միաժամանակ ընդգծել է, որ Իտալիան մտադիր չէ աջակցել այնպիսի բյուջեի, որի դեպքում ստիպված կլինի ավելի շատ վճարել՝ փոխարենը ստանալով ավելի քիչ։
«Մենք պատրաստ չենք հավանություն տալ մի բյուջեի, որի շրջանակում ստիպված կլինենք ավելի շատ տալ՝ ավելի քիչ ստանալու համար»,- հայտարարել է Իտալիայի կառավարության ղեկավարը։
Հասանելի է
Թեմա
Կազմակերպություն
Անձ
Տեղադրություն
