ԵՄ երկրները Անկարայից պահանջում են ռուսական ծագում չունեցող գազի հավաստագիր

ԵՄ երկրները Անկարայից պահանջում են ռուսական ծագում չունեցող գազի հավաստագիր

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ եվրոպական երկրները Անկարայից պահանջում են իրավական հավաստագրեր, որոնք կհաստատեն արտահանվող գազի ոչ ռուսական ծագումը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պարտավոր է իրավական ձևակերպում տալ մատակարարումներին և ԵՄ գնորդներին տրամադրել պաշտոնական հավաստագրեր՝ նշելով գազ արտադրող երկիրը։ Սակայն գազի ծագումն ապացուցել հնարավոր չէ, քանի որ այն ընդհանուր խողովակաշար մտնելուց հետո անհնար է որոշել դրա իրական աղբյուրը։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել Ադրբեջան-Թուրքիա գազատարում «ռուսական հետքի» առկայության մասին։ Ըստ որոշ տվյալների՝ Ադրբեջանը տարեկան մոտ 2 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից և այն վերավաճառում Եվրամիությանը՝ որպես սեփական արտադրանք։

Աղբյուր՝ 24News.am