Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել

Պատահարներ10:17 | նոյեմբերի 12, 2026Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել<!—>

]—>

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այդ օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձորի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Մ․ Ս․-ի, 15-ամյա Է․ Հ․-ի և 15-ամյա Ա․ Ֆ․-ի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով Մ․ Ս․-ն ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, հաղորդում է Shamshyan.com—ը։

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից Մ․ Ս․-ն ծնողի հետ հրավիրվել է բաժին, որտեղ վերջիններս հաստատել են ստացված տեղեկությունների իսկությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանության բոլոր մասնակիցները աղջիկներ են։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ՊատահարներԱնչափահասներԲռնություն

Տեղադրություն

Եղեգնաձոր

Աղբյուրը՝ NEWS.am