Էդգար Ղազարյանը փոխեց իր տեղն ԱԺ դահլիճում երեկվա միջադեպից հետո

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը փոխեց իր տեղն ԱԺ դահլիճում երեկվա միջադեպից հետո։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, արդեն միջանցքում վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։
Նիստն ընդհատվեց, պատգամավորները դուրս եկան ԱԺ միջանցք՝ հաշիվներ պարզելու։ Վեճը շարունակվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ականների միջև։
Աղբյուր՝ 24News.am
