Էդգար Ղազարյանի մասով խմբակցության ներսում քննարկում արել ենք, պատասխանը տրվել է. Կարապետյան

Էդգար Ղազարյանի մասով խմբակցության ներսում քննարկում արել ենք, պատասխանը տրվել է։ Այս մասին խորհրադարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Խմբակցության նիստի ժամանակ քննարկել ենք և նաև եղել է որոշում խմբակցության ներսում, որը բաժանված է երկու մասի՝ խմբակցությանբ մեջ որոշման և նաև այն պատասխանը, որը մենք պետք է տանք․ այդ պատասխանը տրվել է»,- ասաց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, արդեն միջանցքում վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Ղազարյանը ՔՊ-ական պատգամավորներին մեղադրեց պատերազմի և զոհերի հաշվին իշխանութուն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ։ Նիստն ընդհատվեց, պատգամավորները դուրս եկան ԱԺ միջանցք՝ հաշիվներ պարզելու։ Վեճը շարունակվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ՔՊ-ականների միջև։
Ավելի ուշ Ղազարյանը նշեց, որ խմբակցության գործընկերների հետ ունի փոխըմբռնման մթնոլորտ: Եվ ամեն մի ելույթ, ամեն հարցադրում և քննարկում չի կարելի դառնա մեծ իրադարձություն՝ հավելելով, որ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չի կատարում։
Նշենք, որ ՔՊ-ականները վեճից հետո պահանջում են, որ Ղազարյանը ներողություն խնդրի։
Աղբյուր՝ 24News.am
