Դամասկոսի արվարձանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

Դամասկոսի արվարձանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնում է սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքը, Սիրիայի մայրաքաղաքի արվարձան Ջարամանայում պայթել է միկրոավտոբուսում տեղադրված պայթուցիկ սարքը։
Ջարամանա քաղաքը հիմնականում բնակեցված է դրուզների համայնքով։
Աղբյուր՝ 24News.am
