ՉԺՀ-ում զրպարտություն են անվանել Nvidia-ի ղեկավարի շուրջ չինական լրտեսության մասին պնդումները

Բացահայտում ենք Չինաստանը15:02 | նոյեմբերի 9, 2026ՉԺՀ-ում զրպարտություն են անվանել Nvidia-ի ղեկավարի շուրջ չինական լրտեսության մասին պնդումները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է համարում ամերիկյան Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ կապ ունեցող կնոջ՝ չինական հետախուզության համար աշխատելու մասին պնդումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Մենք արդեն պատասխանել ենք այս հարցին։ Այսպես կոչված չինական լրտեսության մասին պնդումները բացառապես անհիմն ենթադրություններ են և զրպարտություն», — ասել է դիվանագետը։
Նա պատասխանում էր այն հաղորդագրությունների մասին հարցին, որոնց համաձայն՝ կինը, որի հետ Հուանգը սիրային հարաբերություններ է ունեցել, աշխատել է չինական հետախուզական մարմինների համար։ Ճշտող հարցին, թե արդյոք Պեկինը հերքում է այդ հաղորդագրությունները, Գո Ցզյակունը կրկնել է, որ չինական լրտեսության մասին պնդումներն անհիմն ենթադրություններ են և զրպարտություն։
Ավելի վաղ ամերիկյան Nvidia տեխնոլոգիական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հայտնել էր Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ լրտեսության մեջ մեղադրվող կնոջ հետ նրա հարաբերությունների պատճառով։ Ինքը՝ Հուանգը, էլեկտրոնային նամակում խոստովանել է կասկածյալի հետ սիրային հարաբերություններ ունենալը և ընդգծել, որ լիակատար պատասխանատվություն է ստանձնում իր գործողությունների համար։
Հասանելի է
Պատմություն
Թեմա
Անձ
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
