ՉԺՀ ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 19-ին Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը

Դիվանագիտություն08:59 | նոյեմբերի 16, 2026ՉԺՀ ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 19-ին Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում։ Եռակողմ գագաթնաժողովի մասին տեղեկությունը նոյեմբերի 16-ին հաստատվել է ՉԺՀ ԱԳՆ կայքում։
«Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարում է. նոյեմբերի 19-ին Շենչժենում նախագահ Սի Ծինփինը կանցկացնի Չինաստան–Ռուսաստան–ԱՄՆ գագաթնաժողով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխարհի առաջնորդների առաջիկա հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնել։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Դոնալդ ԹրամփՎլադիմիր ՊուտինՍի Ծինփին
Աղբյուրը՝ NEWS.am
