Չինաստանը ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար ուսումնասիրման երեք արբանյակ

Չինաստան16:25 | նոյեմբերի 6, 2026Չինաստանը ուղեծիր է դուրս բերել Երկրի հեռահար ուսումնասիրման երեք արբանյակ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Yaogan-51 («Յաոգան-51») շարքի երեք արբանյակ, որոնք նախատեսված են Երկրի հեռահար ուսումնասիրման համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիան (CASC)։
WeChat-ում հրապարակված տեղեկության համաձայն՝ տիեզերական սարքերը կրող Changzheng-2C («Չանչժեն-2-սի») հրթիռը Սիչան տիեզերակայանից արձակվել է հինգշաբթի՝ Պեկինի ժամանակով ժամը 23:58-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:58-ին)։ Այն ուղեծիր է դուրս բերել Yaogan-51 շարքի 07, 08 և 09 համարներով սարքերը։ Արբանյակները հիմնականում նախատեսված են գիտափորձեր անցկացնելու և էլեկտրամագնիսական միջավայրն ուսումնասիրելու համար։
Սա Changzheng շարքի հրթիռների 675-րդ արձակումն է։
Long March 2C-ն (LM-2C, այլ անվանումը՝ CZ-2C՝ Changzheng-2C) թեթև դասի, մեկանգամյա օգտագործման, հեղուկ վառելիքով աշխատող երկաստիճան կրող հրթիռ է։ Դրա բարձրությունը 42 մետր է, տրամագիծը՝ 3,35 մետր, մեկնարկային զանգվածը՝ մոտ 230 տոննա, բեռնատարողությունը՝ մինչև 3,85 տոննա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
