Ծաղկահովիտի խոնարհված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթք է հնչել

Ծաղկահովիտի խոնարհված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթք է հնչել

Արագածոտնի թեմի հոգեւոր դասը եւ հավատավոր ժողովուրդը՝ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի գլխավորությամբ միասնական աղոթքի կանգնեցին Ծաղկահովիտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ խոնարհված Եկեղեցում։ Չնայած հորդառատ անձրեւին՝ ժամերգությունը կատարվեց հոգեւորականների եւ հավատացյալների ջերմացնող աղոթքներով։

Ժամերգության ավարտին Ծաղկահովիտի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Հայկ քհն. Քոչարյանը գոհունակ սրտով շնորհակալություն հայտնեց բոլորին եւ հույս հայտնեց, որ Աստծո օգնությամբ մի օր Սուրբ Գրիգոր Լուսավիրիչ Եկեղեցին պիտի ոտքի կանգնի։ Վերջում Հայր Սուրբն իր օրհնանքի խոսքն ասաց ներկաներին եւ Աստվածածնի Վերափոխման տոնին ընդառաջ մաղթեց, որ բոլորը օրինակ վերցնեն Աստվածածնի լուռ եւ աստվածահաճո կերպարից, որպեսզի մարդկային անմահ հոգին վերափոխվի Աստվածամոր հետ։ Համատեղ աղոթքն ավարտվեց Հայրապետական օրհներգով։

Աղբյուր՝ 24News.am