Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»

Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»

Էնդի Բերնհեմ22:53 | նոյեմբերի 1, 2026Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բրիտանացի պահպանողականների առաջնորդը ստրկավաճառության համար ներողություն խնդրելն անվանել է «անօգուտ ինքնաքննություն»<!—>

]—>

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոքը հայտարարել է, որ անդրատլանտյան ստրկավաճառությանը երկրի մասնակցության համար պաշտոնապես ներողություն խնդրելը կլինի «անօգուտ ինքնաքննություն», գրում է The Guardian-ը։

Ըստ նրա, ստրկությունը չարիք էր, որին մասնակցել են բոլոր մայրցամաքների և աշխարհի տարբեր տարածաշրջանների մարդիկ։

Բադենոքն այս հայտարարությունն արել է բրիտանական իշխանությունների կողմից հնարավոր ներողության քննարկումների ֆոնին՝ Ազգերի համագործակցության կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ, որը հաջորդ շաբաթ կանցկացվի Անտիգուայում և Բարբուդայում։ Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը հայտնել է, որ դիտարկում է ստրկավաճառության մեջ Մեծ Բրիտանիայի դերի համար պաշտոնապես ներողություն խնդրելու հնարավորությունը։

The Guardian-ի համար գրված հոդվածում Բերնհեմն ընդգծել է, որ խոսքը ֆինանսական փոխհատուցում վճարելու մասին չէ։ Փոխարենը նա պատրաստ է քննարկել աղքատ երկրներին ավելի շահավետ պայմաններով պարտքերի վերակառուցման հարցում օգնություն տրամադրելը։

Բադենոքը կարծում է, որ բրիտանացի առաջնորդները պետք է ազնվորեն խոսեն ողջ պատմության մասին, այլ ոչ թե ընտրեն միայն այն դրվագները, որոնք այսօր քաղաքականապես հարմար են։ Միաժամանակ նա հիշեցրել է անդրատլանտյան ստրկավաճառությանը վերջ դնելու գործում Մեծ Բրիտանիայի առաջատար դերի մասին։ Նա նաև հարց է բարձրացրել՝ արդյոք Կարիբյան ավազանի երկրները ներողություն կպահանջեն աֆրիկյան այն տիրակալների ու առևտրականների ժառանգներից, որոնք մարդկանց գերեվարում ու վաճառում էին և շահույթ ստանում ստրկավաճառությունից։

Բադենոքի կարծիքով, ներողություն խնդրելու կարիք չկա նաև այն պատճառով, որ նախկին վարչապետ Թոնի Բլերն արդեն արտահայտվել է այս թեմայով մոտ 20 տարի առաջ։ Նա մտավախություն ունի, որ պատմական արդարության համար պայքարող արշավների մասնակիցները պաշտոնական ներողությունը կընկալեն որպես դրամական վճարումներ պահանջելու առաջին քայլ։

«Համագործակցությունը պետք է առաջ նայի, այլ ոչ թե անվերջ հետ», — գրել է Բադենոքը սոցիալական ցանցերում։

Նա նաև կասկած է հայտնել՝ արժե՞ արդյոք, որ բրիտանացի ապագա առաջնորդները մասնակցեն կազմակերպության գագաթնաժողովներին, եթե քննարկումներն ավելի ու ավելի են կենտրոնանում հատուցումների վրա։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին BBC-ի եթերում հայտարարել է, որ անարդար է հատուցումների ֆինանսական պատասխանատվությունը դնել ներկայիս բրիտանացիների վրա, որոնք ստրկավաճառության հետ առնչություն չեն ունեցել։ Ըստ նրա, վարչապետը հնարավոր է համարում պաշտոնական ներողության հարցի քննարկումը, սակայն հատուցումները ճիշտ լուծում չի համարում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Էնդի Բերնհեմ

Թեմա

ՔաղաքականությունՍտրկություն

Տեղադրություն

Միացյալ Թագավորություն

Աղբյուրը՝ NEWS.am