Բորելը՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի մասին․ ԵՄ-ում բացակայում է համերաշխությունը

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսպանիայի Սեուտա անկլավում միգրացիոն ճգնաժամը ցույց տվեց Եվրամիության ներսում միասնականության և համերաշխության զգալի պակասը։
Իսպանական Pais թերթին տված հեռախոսային հարցազրույցում Բորելը նշել է, որ Սեուտայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ լարված իրավիճակներում ԵՄ երկրները հաճախ չեն կարողանում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։
«Եվրոպական համերաշխությունը ամենաակնհայտ կերպով բացակայում էր», — նրա խոսքերը մեջբերում է Pais-ը։
Թերթը նշում է, որ միգրացիայի թեման դարձել է Եվրոպայում գաղափարական պայքարի կենտրոնական հարցերից մեկը։ Մի շարք եվրոպական առաջնորդներ քննադատել էին Իսպանիայի իշխանությունների գործողությունները՝ Մարոկկոյից Սեուտա միգրանտների զանգվածային ներհոսքի ֆոնին։ Միաժամանակ, ըստ հրապարակման, քչերն էին պատասխանատվություն դնում Մարոկկոյի իշխանությունների վրա։
Pais-ի գնահատմամբ՝ Սեուտայի ճգնաժամը ցույց տվեց, որ ԵՄ անդամ երկրների միջև համերաշխությունն այլևս չի գործում որպես ընդհանուր սկզբունք և ավելի շատ կախված է յուրաքանչյուր կառավարության քաղաքականությունից, հատկապես՝ միգրացիայի հարցում։
Աղբյուր՝ 24News.am
