Bloomberg․ ԱՄՆ-ը, հավանաբար, հրաժարվել է Կուբայի դեմ ռազմական սցենարից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբայի նկատմամբ իր ռազմավարությունը կենտրոնացրել է պատժամիջոցների և տնտեսական ճնշման ուժեղացման վրա՝ երկրի իշխանությունների փոփոխությանը հասնելու նպատակով։
Վաշինգտոնը մտադիր է սահմանափակել Կուբայի իշխանությունների եկամտի աղբյուրները և խորացնել երկրի ներսում առկա հակասությունները։
Ինչպես գրում է Bloomberg-ը, դա կարող է պայմաններ ստեղծել Կուբայի իշխանությունների հետ բանակցությունների համար, որոնք նախկինում մերժել էին ԱՄՆ-ի՝ փոփոխությունների վերաբերյալ պահանջները։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել էր, որ Սպիտակ տանը ներկայում դիտարկվում են Կուբայի նկատմամբ հետագա քայլերի բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունների հնարավորությունը։
Աղբյուր՝ 24News.am
