Բջնում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին

Հայաստան18:22 | հոկտեմբերի 29, 2026Բջնում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Կոտայքի մարզի Բջնի գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 տան դիմաց Կոտայքի մարզի բնակիչ՝ 71-ամյա Գրիշա Դ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պատնեշին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով էլ բախվել է պատնեշին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
