Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ

Հրադադար22:01 | հոկտեմբերի 30, 2026Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ռուսական զորքերը, ենթադրաբար, լայնածավալ հարձակում են նախապատրաստում Խերսոնի ուղղությամբ՝ օգտագործելով օկուպացված Օլյոշկիում կրակի ժամանակավոր դադարեցումը տեխնիկա և զինծառայողներ տեղափոխելու համար։ Այս մասին Bild-ին հայտնել են ուկրաինացի զինվորականները։
Նրանք պնդում են, որ տեսանյութում արձանագրել են ռուսական ստորաբաժանումների ակտիվ տեղաշարժը։ Նրանց գնահատմամբ՝ հարձակումը կարող է սկսվել նոյեմբերի 1-ին հրադադարի ավարտից հետո։ Սակայն այդ ծրագրերի անկախ հաստատում առայժմ չկա։
Ուկրաինացի զինծառայողներից մեկը պատմել է, որ ռուսական ԿամԱԶ բեռնատարներն անընդհատ տեղափոխում են մարտական ստորաբաժանումներ, իսկ Կախովկայի արդյունաբերական գոտին կահավորում են հակադրոնային ցանցերով։ Նրա խոսքով՝ Ռադենսկ գյուղի մոտ գտնվող անտառում ռուսական զորքերը մեծ թվով «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են տեղակայել, այնտեղ նաև ամրացնում են թաքստոցներն ու ծառեր հատում։
Ռուսական բազմաթիվ ռազմական բեռնատարների տեղաշարժի մասին հայտնում են նաև Հոլայա Պրիստանի բնակիչները։ Մեկ այլ ուկրաինացի զինծառայող հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները տեղաշարժվում են Դնեպրին ավելի մոտ։ Նա չի բացառել, որ հրադադարի ավարտից հետո ռուսական զորքերը կարող են փորձել գետանցում կատարել։
Օլյոշկիի շրջանում կրակի ժամանակավոր դադարեցումը հնարավոր է դարձել Վատիկանի և ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդության շնորհիվ։ Այն պետք է հնարավորություն տա տարհանել խաղաղ բնակիչներին օկուպացված քաղաքից, որտեղ, լրատվամիջոցների գնահատմամբ, մնում է շուրջ երկու հազար մարդ։
Հասանելի է
Թեմա
ՀրադադարՌազմական գործողությունՈւկրաինայի պատերազմ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
