Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է

Բելգորոդում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 13 մարդ վիրավորվել է

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բելգորոդի վրա, որի հետևանքով վիրավորվել է 13 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, այս մասին Max ալիքի եթերում հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Շուվաևը հավելել է, որ դեպքի վայրում բժշկական օգնություն է ցուցաբերվել ինը տարեկան տղայի և երեք մեծահասակների, իսկ շտապօգնության խմբերը ութ վիրավորների տեղափոխել են բժշկական հաստատություններ։

Աղբյուր՝ 24News.am