Բաթումում օտարերկրացու են ձերբակալել Բուլղարիայից 7 կգ հաշիշ ներմուծելու փորձի ժամանակ

Բաթումում օտարերկրացու են ձերբակալել Բուլղարիայից 7 կգ հաշիշ ներմուծելու փորձի ժամանակ

Բաթում21:40 | նոյեմբերի 26, 2026Բաթումում օտարերկրացու են ձերբակալել Բուլղարիայից 7 կգ հաշիշ ներմուծելու փորձի ժամանակ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Բաթումում օտարերկրացու են ձերբակալել Բուլղարիայից 7 կգ հաշիշ ներմուծելու փորձի ժամանակ<!—>

]—>

Վրաստանում օտարերկրյա քաղաքացու են ձերբակալել առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ներմուծման փորձի մեղադրանքով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Բաթումի նավահանգիստ» մաքսային անցակետում ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել է 7 կգ հաշիշ։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ թմրանյութերը հայտնաբերվել են Բուլղարիայից լաստանավով ժամանած տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ընթացքում։

Վրաստանի ՆԳՆ-ից պարզաբանել են, որ մեղադրյալի անունով գրանցված ավտոմեքենայի մանրամասն զննության ժամանակ իրավապահները հայտնաբերել են հաշիշով 41 փաթեթ՝ թաքցված հատուկ սարքավորված թաքստոցում։ Թմրանյութերն առգրավվել են որպես իրեղեն ապացույց։

Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-260 և 19-262 հոդվածներով։ Առաջադրված մեղադրանքը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԲաթումՎրաստան

Թեմա

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն