Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու

Բաթում18:19 | նոյեմբերի 12, 2026Բաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Բաթումի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը հետախուզվում էր Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ կողոպուտի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։
Կասկածյալին ձերբակալել են Բաթումում՝ Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում։
Ներկայում ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված ընթացակարգերը՝ նրան Թուրքիա արտահանձնելու համար։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
ՀանցագործությունՁերբակալություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
