Բագրատ Սրբազանը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների համար և հայտնել հոր հոգեհանգստի օրը

Սիրելիներ, ամբողջ սիրով և երախտագետ սրտով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ հորս ննջման՝ այս աշխարհից մեկնելու տխուր առիթով ձեր զորակցությունների, ցավակցությունների և աղոթքների համար:
Աստված թող իր ողորմությունը տարածի ձեր բոլոր ննջեցյալների վրա և երկար կյանք պարգևի ձեզ և ձեր ընտանիքներին:
Հատուկ խոնարհ շնորհակալություններ եմ ցանկանում հայտնել Վեհափառ Հայրապետին իր հայրական խնամքի, հոգածության և աղոթքի համար, ինչպես նաև բոլոր այն հոգևոր եղբայրներիս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել և աղոթքներով Սուրբ Հոգու մխիթարությունը հայցել մեր ընտանիքի համար:
Հայրս արդար և չափազանց մեղմ ու բարի, Աստվածասեր մարդ էր: Վստահ եմ, որ իր ապրած կյանքով հանգրվանել է իր սիրած Հիսուսի գրկում:
Ինձ համար միակ ցավալի փաստն այն է, որ երբևէ չկարողացա հրաժեշտ տալ ոչ հոգելույս մորս, ոչ հոգելույս ավագ եղբորս և այժմ էլ երկնքի բաժին դարձած հորս:
Թերևս Տիրոջ նախախնամությունն էր, որ դեռևս 1995-ին դուրս գալով տնից և ընդգրկվելով Տիրոջ Սուրբ Եկեղեցում ծառայության՝ իմ վերջին հրաժեշտն արդեն իսկ այն ժամանակ տվել եմ:
Քանի որ շատ են հարցրել, հայտնում եմ նաև, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ՕԳՈՍՏՈՍԻ 23-ին ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔՈՒՄ:
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 11:00:
Աղբյուր՝ 24News.am
