Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․
«Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ չորս տղամարդ՝ երկուսը Երևանի, երկուսը՝ Կոտայքի մարզի բնակիչ, ապօրինի ձեռք են բերում և իրացնում են թմրանյութ։
Հուլիսի 29-ին՝ ժամը 18․50-ին, մայրաքաղաքի Նազարբեկյան փողոցում քրեական ոստիկանները չորսին էլ ձերբակալեցին և 33-ամյա երևանցու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Նետա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվեց մոխրացած հետքով կաթուցիչ և մարիխուանայով փաթեթ։ Տղամարդիկ խոստովանեցին, որ տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք են բերել թմրանյութ, որը պետք է իրացնեին։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ «Նետա» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող 335 գրամ զանգվածով փաթեթ։
Օգոստոսի 1-ին խուզարկություն կատարվեց նաև Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը։ Հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 20 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»։
Աղբյուր՝ 24News.am
