Ա՛յ դուրսպրծուկներ, ի՞նչ եք արել այս երկրի համար, ծնվել, պատգամավոր եք դարձել, մեզ կտրում եք արմատից

ԱԺ ամբիոնը «բեսեդկայի» են վերածել ու ցեխ են շպրտում ընդդիմության վրա, դա ի՞նչ քաղաքականություն է, քաղաքական գործիչը ժողովրդի ցավերից ու խնդիրներից պետք է խոսի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱՍԿ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը։
«Բարեկրթություն են ուզում հաստատել, իրենց շարքերից թող շպրտեն ականջ, լեզու կտրողներին, այս ամենն անում են, որ վախեցնեն ու մարդկանց աչքերում արժեզրկեն ընդդիմությանը։ Ոչ անցյալ ունեն, ոչ ներկա, Դավիթ Ղազինյանին ասում են՝ դու ո՞վ ես, բա դուք ո՞վ եք, ծնվել եք ու պատգամավոր դարձել, ի՞նչ եք արել այս երկրի համար, որ եկել, իշխանություն եք դարձել», – մեկնաբանեց Ասլանյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ 24News.am
