ԱԺ-ի հաշիվը ոչ ոքի է, ՔՊ-ին պետք է դիմակազրկի ընդդիմությունը ու մոբիլիզացնի պարսպից դուրս ուժերին

Իշխանությունը պետք է խոսի այն մասին, որ Բաքուն խախտել է նախաստորագրված խաղաղության պայմանագրի դրույթները և տարածքային պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքի նկատմամբ, ցույց տալով որ նրանք իրականում խաղաղություն չեն ձգտում։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։
«Կուլիսներում բանակցություններ են գնում․ Ադրբեջանը պահանջում է ատոմակայանը փակել, ռուսներից գազ չգնել, իրենցից էլեկտրաէներգիա, գազ գնել, երկաթուղին խլել, այսինքն՝ ուզում են օտարել Հայաստանի համապետական կոմունիկացիները։ Շղարշ էր, թե քաղաքական դրդապատճառներով է ՀԷՑ-ի պետականացումն, իրական նպատակը ռուսական ազդեցությունը նվազեցնելն է, ինչից օգտվելու է Ադրբեջանն ու Թուրքիան»,- մեկնաբանեց նա։
Խոսելով ԱԺ-ի աշխատանքներից, Սավգուլյանը ընդգծեց, որ, հետևելով ընթացող բանավեճերին ու հայտարարություններին, տեսանելի է, որ ԱԺ-ի հաշիվը դեռևս ոչ ոքի է, բայց երկու ֆրակցիաները պետք է միավորված, տքնաջան աշխատեն և ՔՊ-ին դիմակազրկեն, ինչպես նաև մոբիլիզացնեն խորհրդարանի պարսպից դուրս գտնվող ուժերին, քանի որ հանրային կարծիքի հսկայական տոկոս ձևավորում են այդ ուժերը»։
Աղբյուր՝ 24News.am
