ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը

ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը

Աջափնյակ13:17 | նոյեմբերի 12, 2026ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է Մեսրոպ Մանուկյանի վարքը<!—>

]—>

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 12–ին, նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցը։

Մեր տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը, որտեղ նրանք միմյանց վիրավորական արտահայտություններ են ուղղել։

Դա տեղի է ունեցել Աջափնյակի Շինարարների փողոցում մայթին կառուցված կրպակներն ու խանութները քանդելու ժամանակ։ Մասնավորապես, Սերոբ Սարգսյանը Մեսրոպ Մանուկյանին ասել է, որ ինքը շահագրգռված է այս հարցում, որովհետեւ այդտեղ է գտնվում նաև իր աներոջ բենզալցակայանը, որը չս հնարավոր է՝ քանդվի։

Դրանից հետո նրանց միջև վեճ է սկսվել. «Ձենդ կտրի, կթքեմ վրեդ, այ համբալ, կգնաս քաղաքապետիդ հետ տենց կխոսաս, եղա՞վ, այ տղա»,–ասել է Մեսրոպ Մանուկյանը։ Թաղապետը պատգամավորին «լակոտ է» անվանել, վերջինս էլ պատասխանել է. «Լակոտը դու ես, այ տղա, կթքեմ վրեդ»։

Հիշեցնենք, որ երեկ էլ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին վերաբերող հարցը։

Հիշեցնենք, որ դատական նիստերից մեկի ժամանակ, երբ Քոչարյանի խափանման միջոցի հարցն էր քննվում, վիճաբանություն էր տեղի ունեցել Գասպարիի և Գեղամ Մանուկյանի միջև։


Տեղադրություն

Աջափնյակ

Թեմա

Էթիկայի հանձնաժողովՔաղաքականություն

Անձ

Մեսրոպ Մանուկյան

Կազմակերպություն

Ազգային ժողով

Աղբյուրը՝ NEWS.am